Իտալիան մեղմացնում է սահմանափակումները․ Ջուզեպպե Կոնտե

Իտալիայի իշխանությունները մայիսի 4-ից կսկսեն մեղմացնել սահմանափակումները։

Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ով։

Կպահպանվի առանց խիստ անհրաժեշության տեղաշարժման սահմանափակումը, այդ թվում շրջանների միջև։ Տոնակատարությունները բացառված են, սակայն հնարավոր կլինի մտերիմներին այցելելն ու սգո արարողություններին ներկա գտնվել․ այս դեպքերում թույլատրվում է առնվազն 15 հոգու մասնակցություն։

Քաղաքապետերի թույլտվության դեպքում այգիները կբացվեն։

Կթույլատրվեն անհատական մարզումները՝ կանխարգելիչ միջոցառումների պահպանման դեպքում։

Մայիսի 4-ից կվերսկսվի արտադրությունն ու աշխատանքը շինհրապարակներում, ինչպես նաև մեծածախ առևտուրը։ Բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր։

Վարչապետի խոսքով՝ սոցիալական հեռավորության պահպանումը մնում է վարակի դեմ պայքարի գլխավոր սկզբունքը։

Մանրածախ առևտրի կենտրոններն ու թանգարանները կբացվեն մայիսի 18-ին, հենց այդ ժամանակ էլ կվերսկսվեն թիմային մարզումները։ Գեղեցկության սրահները, բարերն ու ռեստորանները կսկսեն աշխատանքը հունիսի 1-ին։

Աղբյուրը՝ shantnews.am