Արգենտինայում համընդհանուր կարանտինը երկարաձգվել է. TACC

Արգենտինայի կառավարությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է համընդհանուր կարանտինը: Միևնույն ժամանակ, բնակիչներին թույլատրվել է առավելագույնը մեկ ժամով զբոսանքներ կատարել տանից ոչ հեռու: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մամուլի ծառայությանը:

Այդուհանդերձ, Ֆերնանդեսը նշել է, որ 500 000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներում ինքնամեկուսացման կանոնները կմնան նույնը: Արգենտինայում համընդհանուր կարանտին է հայտարարվել մարտի 19-ից:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայում վարակված է 3780 մարդ, մահացել է 185-ը: Ապաքինվել է 1030 մարդ, իսկ հիվանդանոցներում շարունակում է մնալ 2565-ը:

Tert.am