Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է դիվանագետ Ալեխանդրո Կաո դե Բենոսը, փոխանցում է Bloomberg-ը։
Ավելի վաղ HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։
Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում չճշտված այլ աղբյուրներ նույնպես հաղորդել են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետո։ Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։
Աղբյուրը՝ shantnews.am