36 տարեկանում մահացել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը։ Այս մասին New York Post-ին հաղորդել է Հոնկոնգում գործող HKSTV արբանյակային հեռարձակող ընկերության փոխնախագահը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրի:Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին տվյալներն արդեն տարածվել են չինական Weibo սոցիալական ցանցում:
Ճապոնական ԶԼՄ-ներն էլ պնդում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո գտնվում է «վեգետատիվ վիճակում»:
Համաձայն մեկ այլ չհաստատված տեղեկության՝ Կիմ Չեն Ընը մահացել է սխալ ընթացք ստացած սրտի վիրահատությունից հետո: Դա պայմանավորված էր նրանով,որ վիրաբույժի ձեռքերը ուժեղ դողացել են:
Աղբյուրը՝ 1in.am