Կորոնավիրուսի ֆոնին մեկ շաբաթում ԱՄՆ-ում գործազուրկների թիվն ավելացել է 4,4 մլն-ով

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսության փակվելու հետևանքով ԱՄՆ-ում միայն անցած շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է  4,4 մլն-ով, մինչդեռ համավարակի ամբողջ ընթացքում այդ ցուցանիշը կազմում է 26 մլն:

Ինչպես նշում է The Guardian-ը, Աշխատանքի և զբաղվածության հարցերով դեպարտամենտի տվյալները փաստում են, որ գործազուրկ դարձած ամերիկացիների թիվը վերջին շաբաթում նվազել է, սակայն կանխատեսվում է, որ գալիք շաբաթներին ևս մի քանի միլիոն մարդ գործազրկության նպաստ ստանալու համար կդիմի:

Նշվում է, որ Ֆլորիդա նահանգում մարտի 15-ից ի վեր ավելի քան 668 000 մարդ դիմել է նպաստ ստանալու համար, սակայն առայսօր նրանց միայն 14,2%-ն է օգնություն ստացել: Այլ նահանգներում ևս այս գործընթացի հետ կապված լուրջ խնդիրներ և բողոքներ հետևանքով ստեղծված ծանր իրավիճակում Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին անցած երեք շաբաթվա ընթացքում կորցրել է աշխատանքը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհով մեկ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ:

Oxfam-ի կանխատեսմամբ՝ մոտ կես միլիարդ մարդ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքների պատճառով աղքատության մեջ կհայտնվի:

Tert.am