Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնն այս տարի չեղարկվել է համավարակի պատճառով: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պամպլոնայի գործող քաղաքապետ Անա Էլիսալդեն:
Փառատոնը, որն անցկացվում է ավելի քան 8 դարերի ընթացքում, մեկ շաբաթ է տևում և սովորաբար նշվում է հուլիսի 6-14-ը: Այս տարի կլինի պատմության մեջ հինգերորդ անգամը, երբ հանրահայտ միջոցառումը տեղի չի ունենա:
Ժողովրդական տոնակատարության կարևորագույն և հայտնի մասերից է ցլավազքը: Այս լուրը հաղորդվել է մեկ այլ հայտնի եվրոպական տոնակատարության՝ գերմանական «Օքթոբերֆեսթի» չեղարկման մասին լուրերի ֆոնին, որը, սովորաբար, անցկացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: