Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները վկայում են, որ նոր տիպի կորոնավիրուսը ունի կենդանական ծագում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Ֆադել Չաիբը, փոխանցում է Vesti.ru կայքը։
«Դա փոփոխված կամ լաբորատորիայում ու այլ վայրում արհեստականորեն ստեղծված վիրուս չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այս ընթացքում հատկապես արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Միացյալ Նահանգները հետաքննություն է իրականացնելու՝ պարզելու համար, թե արդյոք Չինաստանում այդ վիրուսը ստեղծվել ու պատահաբար տարածվե՞լ է, թե՞ ոչ։
Աղբյուրը՝ shantnews.am