ԱՄՆ իշխանություններին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը վատ է, նրա կյանքին վտանգ է սպառնում, տեղեկացնում է CNN-ը՝վկայակոչելով իշխանական աղբյուրին։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից հետո։
Ըստ լրատվամիջոցի հյուսիսկորեացիների առաջնորդը նույնիսկ բաց է թողել ապրիլի 15-ին իր պապիկի՝ երկրի հիմնդրի ծննդյան միջոցառումը, ինչը նրա առողջական վիճակի մասին շահարկումների տեղիք է տվել։
Աղբյուրը՝ medialab.am