Թրամփը մտադիր է ժամանակավոր դադարեցնել միգրացիան Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ՝ ինքը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել  միգրացիան դեպի Միացյալ Նահանգներ։

«Անտեսանելի թշնամու կողմից հարձակման լույսի ներքո, ինչպես նաև ելնելով մեր հրաշալի քաղաքացիների աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությունից՝ ես կստորագրեմ հրաման՝ դեպի Միացյալ Նահանգներ միգրացիայի ժամանակավոր դադարեցման մասին»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Սպիտակ տան ղեկավարն այլ մանրամասներ չի հայտնել։

Worldometer-ի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 792 հազարի, զոհերինը՝ անցել 42 հազարից։