ԱՀԿ-ն զգուշացնում է, որ սահմանափակումները մեղմացնելը դեռ համաճարակի վերջը չէ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ սահմանափակումները մեղմացնելը դեռ կորոնավիրուսի համավարակի վերջը չէ, և «կայուն ջանքեր» կպահանջվեն կառավարությունների և անհատների կողմից:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Գեբրեյեսուսի խոսքով՝ այսպես կոչված՝ մեկուսացումները կարող են նպաստել «համաճարակի տեմպերի նվազեցմանը», սակայն միայն մեկուսացմամբ հնարավոր չէ վերջ դնել համաճարակին: Ըստ նրա՝ կառավարությունները պետք է վստահ լինեն, որ կարող են «հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել և հոգ տանել յուրաքանչյուր դեպքի մասին և հետևել շփման ընթացքին»:

ԱՀԿ-ի ղեկավարն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նաև շնորհակալություն է հայտնել երաժիշտներին, որոնք հանգստյան օրերին մասնակցել են «Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով համաշխարհային համերգին, որի արդյունքում կարողացել են 128 մլն դոլար նվիրատվություն հավաքել «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համար:

Tert.am