ԱՄՆ-ն կորոնավիրուսից տուժած ֆերմերներին 33 միլիարդ դոլար կհատկացնի. Թրամփ

ԱՄՆ-ն մոտ ապագայում գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար 19 միլիարդ դոլար կհատկացնի, հայտնում է politico.com-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցին։

Եվս 14 մլրդ դոլար ԱՄՆ-ն ծրագրում է գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել հուլիսին։ Այսպիսով՝ ամերիկացի ֆերմերներին կառավարության տրամադրած օգնության ընդհանուր ծավալը կկազմի 33 միլիարդ դոլար։

«Գյուղատնտեսության նախարարությունը COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամից տուժած մեր հրաշալի ֆերմերների և ռանչոների սեփականատերերի համար 19 միլիարդ դոլարի օգնության ծրագիր է իրականացնում, որը ֆերմերներին ինչպես ուղղակի վճարումներ, այնպես էլ մսի և գյուղատնտեսական ապրանքների խոշոր գնումներ է ներառում: Գյուղատնտեսության նախարարութունը ևս 14 միլիարդ դոլար հուլիսին կստանա՝ մեր ֆերմերներին օգնությունը շարունակելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։