ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունն օրերս հայտարարեց, որ կատարվել են «Տնտեսական ազդեցության վճարումները»։ Մի շարք հարկատուների հաշիվներին փոխանցվել է գումար, որն ուղղված է համավարակի պատճառած տնտեսական վնասները մեղմացնելուն։
«Գիտենք, որ շատ մարդիկ անհանգիստ են իրենց վճարումները ստանալու վերաբերյալ. մենք շարունակում ենք դրանք դուրս գրել որքան հնարավոր է արագ», – տեղեկացնում է ծառայությունն իր թվիթերյան էջում։
Թվիթերի մի շարք օգտատերեր եւս հրապարակումներ են արել իրենց ստացած գումարների վերաբերյալ։
Չորս անդամ ունեցող մեկ ընտանիքի փոխանցվող մաքսիմալ գումարը $3400 է։ Գումարի չափը որոշվում է ըստ սահմանված պարամետրերի։ Վճարումը չի հարկվում։
Տեսանյութը՝ այստեղ