Նյու Յորքում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. նահանգապետ

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է առնվազն 10 056-ի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ նշելով, որ կիրակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 671 մարդ:

Կուոմոն ընդգծել է, որ այդ ցուցանիշն այնքան էլ վատ չէ, քանի որ նախկինում մեկօրյա մահացության ցուցանիշներն առավել բարձր են եղել:

Նահանգապետի խոսքով՝ հոսպիտալացվող հիվանդների թիվը նույնպես սկսում է նվազել, թեև շեշտել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա ապագայում:  

ԱՄՆ-ի ողջ տարածքում կորոնավիրուսից մահացել է 22 877 մարդ, վարակվել՝ 566 654-ը:

Tert.am