Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատիժ է մտածել ինքնամեկուսացման ռեժիմի խախտողների համար. Նա առաջարկել է նրանց ուղարկել գյուղատնտեսական աշխատանքների: Կադիրովի խոսքերը փոխանցում է Чечня Сегодня պորտալը:
Շրջանի ղեկավարի խոսքով՝ անարդար է պատժել ամբողջ ընտանիքին հարազատներից մեկի սխալի համար, հետևաբար, խախտողները այլ կերպ են վճարելու հասարակության առջև ունեցած պարտքը: «Նա տանը չի՞ նստել, և դո՞ւրս է եկել: Դե, թող ամբողջ օրն աշխատի դաշտում և օգուտ բերի: Մենք նրան աշխատանք կգտնենք», – ասել է Ռամզան Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի խոսքով ՝ խախտողները չեն վերադառնա տուն մինչև համաճարակի ավարտը:
Աղբյուրը՝ shantnews.am