Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների՝ Լուսնի ռեսուրսները օգտագործելու իրավունքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Լուսնի և այլ երկնային մարմինների վրա գտնվող ռեսուրսները յուրացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի իրավունքի մասին: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Հրամանագրի համաձայն՝ Ամերիկայի քաղաքացիները պետք է իրավունք ունենան իրականացնելու առևտրային հետազոտություններ, արդյունահանելու և օգտագործելու ռեսուրսներ տիեզերական տարածության մեջ՝ գործող օրենսդրության համաձայն:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ տիեզերքն իրավաբանորեն և ֆիզիկապես եզակի տարածք է մարդու գործունեության համար, և Միացյալ Նահանգները դա չի համարում որպես հանրային տիրույթ, հետևաբար նրանց քաղաքականությունն ուղղված է տիեզերքում միջազգային արդյունահանման և  ռեսուրսների օգտագործման խթանմանը:

«Այս կապակցությամբ պետքարտուղարը պետք է ընդդիմանա ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության ցանկացած փորձի՝ մեկնաբանելու Լուսնի պայմանագիրը», – ասվում է հրամանագրում:

Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1979 թվականի դեկտեմբերին: Այնտեղ ասվում է, որ արբանյակի հետազոտությունն ու օգտագործումը ողջ մարդկության իրավունքն է և իրականացվում է համաշխարհային բնակչության շահերից ելնելով, իսկ լուսնի ուսումնասիրության մեջ ներգրավված պետությունները պետք է համագործակցեն և միմյանց տրամադրեն փոխօգնություն:

Աղբյուրը՝ shantnews.am