Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում ծանր վիճակ կլինի ապրիլին, հնարավոր է` նաև մայիսի առաջին կեսին․ Գամկրելիձե

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ երկրում սպասվում է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ։

Նրա խոսքերվ` այդ առումով առանձնապես ծանր կլինի ապրիլը, և հավանաբար՝ մայիսի առաջին կեսը։

Այս մասին հայտնում է Грузинформ-ը։

«Կլինի վարակման դեպքերի աճ: Մենք հնարավորինս ձգեցինք վարակի տարածման զսպման փուլը և կանխեցինք վարակի զանգվածային տարածումը: Այդ եղանակով մենք ժամանակ շահեցինք և ավելի լուրջ նախապատրաստեցինք առողջապահության ոլորտը», – ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Աղբյուրը՝ shantnews.am