Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 70 000-ը

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի զոհերի ընդհանուր թիվը հատել է 70 000-ի շեմը՝ հասնելով 70 183-ի: Այս մասին հաղորդում է worldometers.info կայքը՝ հավելելով, որ զոհերի թվով առաջատարն Իտալիան է՝ 15 887 դեպք:

ինչ վերաբերում է ախտահարվածներին, ապա ներկայում աշխարհում հաստատվել է վարակման 1 282 391 դեպք, կա 269 494 ապաքինված:

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թվով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 336 851 դեպք:

Աղբյուրը՝ tert.am