Չինաստանի իշխանություններն ապրիլի 4-ին հայտարարել են համազգային սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսային համավարակի զոհերի։ Երկրում COVID-19-ն ավելի քան 3300 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանի Պետխորհրդ որոշման համաձայն՝ երկրում շաբաթ օրը բոլոր դրոշները պետք է իջեցվեն, այդ թվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տարածքում։ Չեղարկվել են հանրային բոլոր միջոցառումները։
Տեղի ժամանակով ժամը 10։00-ից ողջ Չինաստանը 3 րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը։
Աղբյուրը՝ shantnews.am