Մեծ Բրիտանիայի համար նախատեսված կորոնավիրոսի թեստերի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր

Մեծ Բրիտանիայում բնակչության զանգվածային թեստավորման ձգձգումը մասամբ պայմանավորված է նրանով, որ երկրում ստացված թեստերի բաղադրիչի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսային COVID-19 հետքեր, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել Լյուքսեմբուրգում գործող «Eurofins» դեղագործական ընկերության կողմից մատակարարված անհատական թեստային բաղադրիչների վրա: Այն բրիտանացի գնորդներին նախազգուշացրել է, որ ստիպված կլինեն պատվերն ուղարկել ուշացումով՝ կորոնավիրուսային վարակի պատճառով:

«Eurofins»-ը պնդում է, որ մյուս մատակարարները ևս բախվել են նմանատիպ խնդրի: Որն է լինելու այս ձախողման պատճառով Մեծ Բրիտանիայում թեստավորման հետաձգման արդյունքը, անհայտ է, բայց բժշկական շրջանակներում The Telegraph- ի աղբյուրները նշում են, որ այս խնդիրը էապես չի ազդի իրավիճակի վրա:

Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պլանավորել է մոտ ժամանակներս կորոնավիրուսի համար թեստավորումը հասցնել օրական 25 հազարի, բայց մինչ օրս Մեծ Բրիտանիան ամեն օր ստուգում է ավելի քան 8 հազար մարդու։

Ակնկալվում է, որ մոտ ապագայում միլիոնավոր արագ փորձարկման թեստեր սերտիֆիկացված կլինեն, որոնք կօգնեն հայտնաբերել՝ մարդը հիվանդացել է, թե ոչ:

Բնակչության զանգվածային թեստավորումը, կորոնավիրուսի դեմ պայքարի համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված առաջնային առաջարկությունն է։

ԱղբյուրըPanorama.am