ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 164 հազարից

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 164 603-ի, զոհերինն՝ անցել 3000-ից։ Առողջացել է 5896 պացիենտ։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։ ԱՄՆ-ը վարակման դեպքերի թվով շարունակում է աշխարհում առաջատար մնալ՝ առաջ անցնելով Իտալիայից և Չինաստանից։

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները մինչև ապրիլի 30-ը։

Աղբյուրը՝ shantnews.am