Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ:
Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում ապաքինվել է 149 219 հիվանդ, ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 519 969 մարդ:
Ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 177 երկրում: