Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի. РИА Новости

Ռուսաստանի Դաշնության Պսկովի մարզում մահացել է կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հիվանդը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով COVID-19-ի դեմ պայքարի տարածաշրջանային օպերատիվ շտաբին:

«Սա հիվանդության մահվան ելքով առաջին դեպքն է մարզում: Հիվանդի մոտ թոքերի հետ կապված ծանր հարակից հիվանդություններ կային»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Այդպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում 1534 վարակման դեպք է արձանագրվել, որոնցից 1014-ը՝ Մոսկվայում: 64 մարդ ապաքինվել է:

ՌԴ բոլոր մարզերում բարձր պատրաստվածության ռեժիմ է գործում: Մարտի 28-ից ապրիլի 5-ը ընկած շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվել: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում ավելորդ անգամ փողոց դուրս չգալ և հանգստյան օրերն ամառանոցում չանցկացնել:  

Tert.am