ԱՄՆ-ում սկսել են կորոնավիրուսը հաղթահարած պացիենտներից պլազմա հավաքել՝ մյուսներին բուժելու համար

New York Blood Center (NYBC)-ում սկսել են պլազմա հավաքել COVID-19 կորոնավիրուսը հաղթահարածներից, քանի որ դրա մեջ հակամարմիններ են պարունակվում, որոնք հնարավոր կլինի օգտագործել այլ պացիենտների բուժման համար, հայտնում է Time.com-ը:

Ենթադրվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին փոխներարկելու են դոնորական պլազմա, և դոնորի հակամարմինները կօգնեն օրգանիզմը վիրուսներից ավելի արագ «մաքրել»: Որոշ մասնագետներ վստահ են, որ այսպիսի բուժումը կօգնի փրկել մեծ թվով ծանր հիվանդների կյանքը՝ թեկուզ հիմա, երբ դեռևս չկան ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ ապացուցված արդյունավետությամբ դեղեր:

Պլազմայի փոխներարկումը որոշ հիվանդությունների բուժման բավականին արդյունավետ մեթոդ է, կարծիք կա, որ այն կարող է արդյունավետ լինել նաև կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում: Միակ խնդիրն այն է, որ այս պահին ինֆեկցիայից բուժված մարդիկ քիչ են, և անհրաժեշտ քանակությամբ պլազմա հավաքելը կարող է բավական դժվար լինել:

Վերջերս ԱՄՆ Սննդամթերքի և դողորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանություն է տվել պլազմայի օգտագործմամբ բուժմանը:

Պլազմա հանձնել ցանկացող բոլորին առաջարկվում է կապ հաստատել covidserumtesting@mtsinai.org էլեկտրոնային հասցեով:

Աղբյուրը՝ med.news.am