ԱՄՆ-ն կորոնավիրուսի բռնկման նոր էպիկենտրոն դառնալու լուրջ վտանգի տակ է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման նոր էպիկենտրոն դառնալու լուրջ վտանգի տակ է:

Ինչպես նշում է The Guardian-ը, խոսնակը մանրամասնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մեծ թափով է ավելանում:

Խոսնակն ընդգծել է, որ անցած քսանչորս ժամում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 85%-ը գրանցվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ tert.am