Կահիրեի որոշ նահանգներում նարգիլե ծխելը կարգելվի կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար

Եգիպտոսի 4 նահանգներում՝ Ղարբիայում, Ալեքսանդրիայում, Գիզայում և Կահիրեում, կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով արգելել են նարգիլե ծխել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Կահիրեի քաղաքապետի մամուլի քարտուղարին:

Նշվում է, որ նարգիլե ծխելն արգելված է բոլոր հասարակական վայրերում: Արգելքը խախտելում դեպքում քաղաքացիները կտուգանվեն մոտ 640 դոլար:

Ամբողջ աշխարհում 24 ժամվա ընթացքում գրեթե 14 հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվությունում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 1 օրում գրանցվել է վարակման 13 903 նոր դեպք, և դրանից միայն 29-ն է եղել Չինաստանի ցամաքային տարածքում: Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվն այս պահին 167 511 է:

Բացի դա, համաձայն կազմակերպության տվյալների՝ COVID-19 -ից 1 օրում մահացել է 862 մարդ, որոնցից 848-ը՝ Չինաստանի տարածքից դուրս: Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6606 մարդ, նրանցից 3388-ը՝ Չինաստանից դուրս:

Tert.am