Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր 2020 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 93 մարդ:
Աղբյուրը՝ shantnews.am