Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 860-ի։ 3213 մարդ մահացել է, 67 749 –ը՝ բուժվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետկոմիտեն։
Վերջին 1 օրում Չինաստանում գրանցվել է վարակման 16 և մահվան 14 դեպք։
Վարակվածների ընդհանուր թվից ներկայում բուժում է ստանում 9898 մարդ։ 3032-ի վիճակ ծանր է։