Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է РИА Новости-ն:
«Երկուշաբթի օրվանից կփակվեն մանկապարտեզները, դպրոցները, քոլեջները, ճեմարանները և համալսարանները»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայում 2876 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 61 մարդ մահացել է: