ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1640-ը, մահացել է 41 մարդ

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1645-ի, մահացել է 41 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալները։

Հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր կորոնավիրուսով 1459 վարակվածի եւ 39 մահացածի մասին: Այժմ, ինչպես հայտնում է CNN-ը, կորոնավիրուս է հայտնաբերվել 70 հայրենադարձված ամերիկացիների եւ 47 նահանգների ու Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի 1575 բնակիչների մոտ: Մահվան դեպքերը հասել են 41-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am