ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700-ը

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի կատարած հաշվարկները։
Համալսարանի տվյալներով՝ գրանցվել է վարակման 709 դեպք, մահացել է 22 մարդ:

CNN հեռուստաալիքը, ամփոփելով տեղական իշխանությունների, նահանգների իշխանությունների եւ համերկրային սանիտարական իշխանությունների տվյալները, նշում է, որ երկրի տարածքում վարակվել է 717, մահացել՝ 26 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am