Չինաստանի տարածքում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք և վարակման 19 դեպք։
Ընդհանուր առմամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 80 754 մարդ, որից 3136-ը մահացել են, մոտ 60 հազարը՝ բուժվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։
Ներկայում բուժում է ստանում 17 721 մարդ, որից 4794-ը գտնվում են ծանր վիճակում։
Չինացի գիտնականների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կշարունակվի մինչև հունիսի վերջ։
Նշենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը ներխուժել է նաև Մոնղոլիայի և Բուրկինա-Ֆասոյի տարածք։
ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 728-ի, մահացել է 26 մարդ։
Աղբյուրը՝ shantnews.am