Ամբողջ աշխարհում կորոնավիրուսների զոհ է դարձել 3594 մարդ, բոլոր մայրցամաքներում վարակվածության դեպքերի թիվը հասել է 106158-ի, հայտնում է ukranews.com-ը:
Այդ մասին են վկայում կորոնավիրուսի բաշխման քարտեզի տվյալները:
Հիվանդացության դեպքերի թվով «առաջատարների» եռյակում են Չինաստանը, Հարավային Կորեան և Իտալիան:
Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 80695 մարդ, մահացել է 3097-ը:
Հարավային Կորեայում հիվանդացել է 7134, մահացել 50 մարդ:
Իտալիայում վերջին օրերին գրանցվել է 1247 նոր դեպք, մահացել է 36 մարդ: Ընդհանուր առմամբ, այդ երկրում COVID-19- ով հիվանդացել է 5883 մարդ:
Աղբյուրը՝ shantnews.am