Իրանում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49 դեպք

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրն ասել է, որ Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս 49 դեպք, իսկ հիվանդությունից մահացությունների թիվը հասել է 194-ի, հայտնում է թուրքական Sabah հրատարակությունը:

Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 6566 դեպք:

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Թեհրանը՝ 1539 դեպք: Ավելի քան 300 դեպք է գրանցվել Մազենդարանի նահանգում՝ Կասպից ծովի ափին՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկում:

Աղբյուրը՝  shantnews.am