Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապը վարակվել է կորոնավիրուսով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և նրա օգնականներից երկուսը վարակվել են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Մոսկոսվսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում անելով МСМ News-ին, այս լուրը հաստատել է Վատիկանի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան հոգևորականների փորձաքննության արդյունքները դրական են եղել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմի պապը երրորդ օրն անընդմեջ չեղարկում է իր մասնակցությունը պատարագներին և այլ կարևոր պաշտոնական միջոցառումներին:

Սրբազան քահանայապետն ու նրա երկու օգնականները գտնվում են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Հռոմի պապը, վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր Հռոմում իր մասնակցությամբ կայանալիք պատարագը: Սակայն վերջինս չորեքշաբթի օրը սուրբ պատարագ է մատուցել Վատիկանում և շփվել հավատացյալների հետ:

Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1049-ի, մահացել է 29 մարդ:

Աղբյուրը` tert.am