Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան եւ այնտեղից ուղեւորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել:
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի ու ելքի վրա: Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ հայտարարել են (Չինաստան) եւ մայրցամաքային Չինաստանից չվերթերի դադարեցման մասին»,-ասված է վարչության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: