Հոնկոնգում հարյուրավոր բուժաշխատողներ պահանջում են փակել Չինաստանի հետ սահմանը

Հոնկոնգում հարյուրավոր բուժաշխատողներ, ներառյալ բժիշկներ ու բուժքույրեր, փետրվարի 3-ին գործադուլ են սկսել եւ, ինչպես հաղորդում է RTHK ռադիոկայանը, իշխանություններից պահանջում են լիովին փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի վարակի տարածումը։

Որպես ակցիայի կազմակերպիչ է հանդես եկել բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը (Hospital Authority Employees Alliance): Նրա ակտիվիստներն զգուշանում են, որ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դպքում: Արհմիությունն սպառնացել է փետրվարի 4-ին բողոքի ակցիայի դուրս բերել մինչեւ 6 հազար բժիշկների, եթե վարչակազմն իր պահանջը չբավարարի մինչեւ երկուշաբթի օրվա երեկոն: Վերջին 24 ժամվա ընթացքում Հոնկոնգում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 15-ի:

Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչեւ մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել է ավիաչվերթների թիվը ՉԺՀ-ի քաղաքների հետ: Նաեւ դադարեցված է չինաստանցի զբոսաշրջիկներին Հոնկոնգ մուտքի թույլտվությունների տրամադրումը: Սակայն առայժմ խոսք չկա սահմանը լիովին փակելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am