Չինաստանում նոր 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 14 հազարի շեմը, հայտնում է РИА Новости- ն:
Նշվում է, որ ՉԺՀ-ի 14380 բնակիչ գրանցված է որպես հիվանդ:
Բացի այդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 328 հիվանդ: Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 304 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսի կասկածանքով գրանցվել է ևս 19 հազար 544 դեպք:
Աղբյուրը՝ shantnews.am