ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները նա հանձնարարել է Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև կառավարությանը հանձնարարել է կատարել իրենց պարտականությունը մինչև նոր կառավարության կազմավորումը: