Լավրովը պատմել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր: Այդ մասին, ինչպես հաղորդել էԷ ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք հասկանում ենք ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, բայց երկուստեք շահագրգռություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել»,- նշել է նախարարը:

Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ին առաջարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի երկարացման «ցանկացած տարբերակ»: ԱԳ նախարարը նաեւ հավաստել է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագիրը երկարացնելու Մոսկվայի պատրաստակամությունը:
Բացի այդ, Լավրովը ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել է Պարսից ծոցում ճգնաժամի խորացում թույլ չտալուն ուղղված քայլերը, Թեհրանի հետ գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով առաջացած խնդիրները եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը:

Խոսելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում «Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսքի» դեմ պատժամիջոցներ ներառելու Կոնգրեսի որոշման մասին, Լավրովը վստահություն է հայտնել, որ նման միջոցները չեն կանգնեցնի նախագծերի իրագործումը:

Սերգեյ Լավրովը Վաշինգտոն է ժամանել դեկտեմբերի 9-ին եւ արդեն բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

168.am