Ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհեր ու վիրավորներ կան: Այս մասին հայտնում է KHNL-ը՝ հավելելով, որ տուժածների թվում քաղաքացիական անձինք կան:
Ականատեսների վկայությամբ մարդասպանը եղել է զինվորականի համազգեստով, նա ինքնասպանություն է գործել:
Ավելի ուշ NBC News-ը հայտնել է, որ հրաձգության արդյունքում սպանվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու քաղաքացիական աշխատակից, կա մեկ վիրավոր, ում վիճակը կայուն է:
Նախնական տեղեկություններով, հրաձիգը ծառայել է USS Columbia սուզանավում:
Ավելի ուշ բազայի թվիթերյան էջը հայտնել է, որ հրաձիգը ԱՄՆ ռազմածովային ուժերի զինծառայող է: