Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, հայտնում է minval.az-ը:
Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակված մի փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: