ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հաստատել է երկրում ՁԻԱՀ-ի «համաճարակն» արմատախիլ անելու իշխանությունների մտադրությունը և հայտարարել, որ այդ նպատակին հասնելու ծրագիրն արդեն իրագործվում է, այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ում:
«ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք առաջին տիկնոջ հետ մեր զորակցությունն ենք հայտնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողներին և սգում ենք զոհերի համար: Մենք հաստատում ենք ԱՄՆ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ դնելու մեր պարտավորությունը: Մենք տասը տարի հետո արմատախիլ կանենք ՁԻԱՀ-ը»,- Twitter-ում գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ համապատասխան ծրագիրն արդեն սկսել է իրագործվել:
Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը հռչակել է ՄԱԿ-ը: Դրա նպատակն է հանրության շրջանում բարձրացնել ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2018 թվականին աշխարհում ՄԻԱՎ-ից մահացել է շուրջ 770 հազար մարդ, ինչը մեկ երրորդով պակաս է 2010 թվականի ցուցանիշի համեմատ: