Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։

Քայնե Ուեսթի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել ներկաների մոտ, ինչին նա արձագանքել է՝ հարցնելով. «Ինչի՞ վրա եք ծիծաղում։ Մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղ ստեղծել: Ես պատրաստվում եմ մասնակցել մրցավազքին, բայց ես այն կանցնեմ քայլելով»: