Վարչապետը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը

«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է դեպի ճշմարտություն և պատմական արդարություն, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», – իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը: