«Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել», -իր ելույթում հայտարարել է բանաձևի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը, փոխանցում է «Ազատություն»-ը։
«Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք`ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ, և չպետք է լռենք օտար պետության վախից»: