Ադրբեջանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է հարևան երկրի լրատվամիջոցներից:

Հայտնվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսին առաջարկել է վարչապետի պաշտոնի համար քննարկել Ալի Ասադովի թեկնածությունը:

Երկրի Սահմանադրության համաձայն, Ադրբեջանի խորհրդարանն այսօր պետք է քննարկի համապատասխան հարցը: