ԱՄՆ-ում 18-ամյա աղջիկը հայտարարել է, որ պատրաստվում է կրակել 400 անձի` «հանուն զվարճանքի», նա ձերբակալվել է

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է նախկին դպրոցում կրակոցներ արձակելու սպառնալիքներ հնչեցրած աղջկա. նրա տանը Կալաշնիկով տեսակի հրազեն է հայտնաբերվել, հայտնում է Fox News-ը:

Ըստ ոստիկանության տվյալների` 18-ամյա Ալեքսիս Ուիլսոնն իր գործընկերներին ասել է, որ «պատրաստվում է կրակել 400 անձի` հանուն զվարճանքի», և ցույց է տվել մի տեսանյութ, որտեղ նա կրակում է նոր ձեռք բերված հրացանից:

Շերիֆի տեղեկատվության համաձայն` աղջկա մայրն իմացել է զենքի առկայության մասին, սակայն դրան նշանակություն չի տվել, քանի որ Ալեքսիսը միշտ էլ կրակել է զենքից և հաճախակի որսի է գնացել:

The New York Post պարբերականի տվյալներով՝ աղջիկը դպրոցից հեռացվել է բռնության կիրառման միջադեպերի պատճառով:

tert.am