Lուսանկարներ, որոնք հիշեցնում են 2001-ի սարսափելի աշունը

Պաշտոնական տվյալներով` Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում` 189, Փենսիլվանիայում` 44։

Նյու Յորքի բնակիչները և իշխանության ներկայացուցիչները այսօր՝ սեպտեմբերի 11-ին հավաքվել էին այն վայրում, որտեղ մի ժամանակ վեր էին խոյանում Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները։ Նրանք եկել էին հարգելու 18 տարի առաջ սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացած մարդկանց հիշատակը։ Այս լուսանկարները հիշեցնում են 2001թ.–ի մղձավանջային աշունը։

Այդ օրը ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռները մխրճվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ` ամբողջովին քանդելով դրանք։ Եվս մեկ ինքնաթիռ էլ Վաշինգտոնում մխրճվեց  Պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի մեջ։ Չորրորդ ուղևորատար ինքնաթիռը, որը նույնպես հայտնվել էր ահաբեկիչների ձեռքում, ընկավ և կործանվեց Պիտսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա)։

Պաշտոնական տվյալներով` Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում` 189, Փենսիլվանիայում` 44։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը` Մելանյան, այսօր մեկ րոպե լռությամբ Սպիտակ տանը հարգել են սեպտեմբերի 11–ի զոհերի հիշատակը, այնուհետև ուղևորվել Պենտագոն, որտեղ Թրամփը հանդես է եկել ելույթով` նվիրված ողբերգության զոհերին:

armeniasputnik.am