Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի նահանգում բնակվող ամուսնական զույգը վիճակախաղի տոմսով ջեքփոթ է շահել կնոջ մոռացկոտության շնորհիվ: Այդ մասին հայտնել է UPI պորտալը:
Տղամարդը Գրիր քաղաք էր ուղեւորվել ընտանեկան ավտոմեքենայով եւ նկատում է, որ բռնկվել է վառելանյութի ցածր մակարդակի տվիչը: Նրա խոսքով, վերջին անգամ ավտոմեքենան օգտագործել էր կինը, որը մոռացել էր լցնել բաքը: Ամերիկացին գնում է լցավորելու եւ ձեռքի հետ մոռացկոտ կնոջ համար վիճակախաղի տոմս Է գնում տասը դոլարով: Երջանիկ տոմսը 1 միլիոն դոլար է բերում ընտանիքին:
«Այլեւս երբեք չեմ լցավորելու ավտոմեքենան»,-կատակում էկինը, երբ իմանում է խոշոր շահումի մասին: «Կյանքում մտքովս իսկ չի անցել, թե մենք վիճակախաղով մեծ խաղագումար կշահենք»,-խոստովանել է հաղթողը:
Զույգը որոշել է դրամական մրցանակը ծախսել ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի հանգստի համաշխարհային կենտրոն» ճանապարհորդության վրա: