Հայտնաբերվել է ԱՄՆ-ի գաղտնի ռազմաբազա

Էստոնացի լրագրողները հայտարարել են իրենց երկրի տարածքում ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման գաղտնի բազայի հայտնաբերման մասին: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Էստոնիայի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տարածել օբյեկտի գործունեության և գտնվելու վայրի վերաբերյալ:

Ըստ « Очевидец» հեռուստաալիքի լրագրողների, բազան գործում է 2014 թվականից: Այնուամենայնիվ, դրա գոյության մասին շահարկումները հայտնվել են միայն վերջերս, երբ հեուստաալիքի աշխատակիցներից մեկն ԱՄՆ Պաշտպանության նախարարության կայքում գտել է այն, ինչն ապացուցում է, որ գործակալությունը 2019 թվականին 15,7 միլիոն դոլար կհատկացնի Էստոնիայի տարածքում հատուկ հաստատության կարիքների համար:

Նշվում է, որ մոտ 6 ամիս անց հեռուստատեսության անձնակազմը բանակցություններ է վարել ռազմաբազայի հրամանատարության հետ՝ վերոնշյալ տարածքում նկարահանման թույլատվություն ստանալու համար:

Նշվում է նաև, որ լրագրողներն իրավունք չունեն հրապարակել ռազմաբազայի գտնվելու վայրը: Նրանք իրավունք չունեն նաև տեղեկություններ հայտնել ռազմաբազայի տարածքի չափի և այնտեղ գտնվող սարքավորումների մասին: Օպերատորներին թույլատրել են նկարահանել միայն դրոշները և ցուցանակները։

«2014 թվականից մենք շարունակաբար գտնվում ենք այստեղ, և մեր աշխատանքը հաճախ ավելի շատ տարածք է պահանջում»,-ասել է ԱՄՆ բանակի գնդապետ, Եվրոպական հատուկ նշանակության ուժերի ավագ սպա Քևին Սթրինգերը` հավելելով, որ բանակի կարիքների համար կկառուցվի ուսումնական նոր բազա:

Ուսումնական բազայի շինարարությունը մտնում է վերը նշված գումարի՝ 15,7 միլիոն դոլարի մեջ: Այս գումարը ծախսվելու է նաև զորանոցների, հրաձգության, զենքի պահեստի և աշտարակի կառուցման վրա:

Ինչպես նշում է էստոնական EER հեռուստաալիքը, օբյեկտների շինարարությունն արդեն սկսվել է:

Analitik.am